կամ
Վաճառքի և սպասարկման գրասենյակի ավագ մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՎԵՈՆ Արմենիա (Բիլայն ապրանքանիշ) ընկերությանն անհրաժեշտ է վաճառքի և սպասարկման գրասենյակի ավագ մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • Գրասենյակի աշխատանքի առանցքային ցուցանիշների կատարման ապահովում բարձր արդյունքների հասնելու նպատակով;
  • Ընկերության բոլոր արտադրանքների և ծառայությունների վաճառքի գործընթացների կազմակերպում գրասենյակի տարածքում;
  • Աշխատակիցների վերահսկման իրականացում` համաձայն Ընկերության վաճառքի և սպասարկման ընդունված ստանդարտներին;
  • Գրասենյակի ամենօրյա գործընթացի կազմակերպում;
  • Գրասենյակում անհրաժեշտ ապրանքային պաշարի ապահովում;
  • Գրասենյակի աշխատակիցների ֆինանսական գործունեության վերահսկում դրամարկղային հաշվետվության ձևակերպման ճշգրտության և դրամական միջոցների գործընթացի վարման շրջանակներում;
  • Թեմատիկ ուսուցման անցկացում Ընկերության նոր արտադրանքների և ծառայությունների վերաբերյալ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում:
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ ոլորտում;
  • Վաճառքի հիմնական սկզբունքերի իմացություն;
  • Հաճախորդների հետ փոխգործակցության իրավաբանական հիմքերի իմացություն;
  • Հաշվետվություն պատրաստելու և գործնական նամակագրություն վարելու հմտություններ;
  • Համակարգչային գիտելիքներ` MS Office ազատ տիրապետում;
  • Հայերենի և ռուսերենի վարժ իմացություն; անգլերենի իմացությունը ցանկալի է:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 13.12.2017թ.:

ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում:
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթացը: