կամ
Գործարար իմիջ և բիզնես էթիկետ
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, «SPRING PR» ընկերության համահիմնադիր-նախագահ Նվարդ Մելքոնյանի հետ համագործակցության շրջանակում կազմակերպվում է երկօրյա սեմինար-դասընթաց:

Դասընթացի շրջանակում մասնակիցները՝

  • կծանոթանան իմիջի ձևավորման տեխնոլոգիաներին, գործարար իմիջի առանձնահատկություններին և արդյունավետ ինքնաներկայացման տեխնիկաներին,
  • կզարգացնեն և կկատարելագործեն կազմակերպության ղեկավարության, հաճախորդների և գործընկերների հետ գործարար և հաղորդակցական հմտությունները,
  • կծանոթանան բիզնես էթիկետի կանոններին, ծիսակարգի պահանջներին, գործնական խոսքի, նամակագրության, բանակցությունների առանձնահատկություններին, կորպորատիվ միջոցառումների նախապատրաստման և իրականացման սկզբունքներին:
  • Դասընթացի ընթացքում ուսանողներին կմատուցվի բովանդակալից նյութ դասախոսությունների տեսքով, կքննարկվեն հետաքրքիր և ուսանելի օրինակներ, կներկայացվի հարուստ գրականության ցանկ, որը կվերաբերի քննարկվելիք խնդիրներին:

Անցկացման օրեր՝ դեկտեմբերի 6 և 8, 2017թ.

Անցկացման ժամ՝ 15:00

Անցկացման վայր՝ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ

Սեմինար-դասընթացին մասնակցելու համար պետք է լրացնել ներկայացված հայտադիմումը:

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք: