կամ
Ինտերնշիփի հնարավորություն ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնում
ՊՐԱԿՏԻԿԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ընձեռում է ինտերնշիփի (լրացուցիչ պրակտիկայի) հնարավորություն:

Ընտրված թեկնածուն ինտերնշիփի շրջանակում կմասնակցի կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին, կստանա մասնակցության վկայական:

 Մենք փնտրում ենք Ձեզ, եթե Դուք

• ԵՊՀ շրջանավարտ եք

Տիրապետում եք

  • հայերենին, ռուսերենին և անգլերենին,
  • «Microsoft Office» փաթեթին և  համակարգչային այլ ծրագրերի («Adobe Photoshop», «Adobe Illustrator»/«CorelDraw» ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • համացանցի հետ աշխատելու հմտություններին:

Ունեք

  • անհատական կարողությունների բացահայտման ցանկություն,
  • բուհ-ձեռնարկություն փոխգործակցության առանձնահատկություններին ծանոթանալու ցանկություն,
  • ուսանողների և շրջանավարտների կարիերայի խթանմանը ուղղված ծրագրերի իրականացմանը մասնակցելու ձգտում,
  • աշխատաշուկայի ուսումնասիրության և առկա խնդիրների բացահայտման ցանկություն,
  • հաղորդակցման հմտությունների զարգացման ձգտում,
  • թիմային աշխատանքի մոտիվացիա:

Պայմաններ և գրաֆիկ

Տևողություն՝ 1 ամիս

Երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:30-13:30 կամ 13:30-17:30

Ընտրված մասնակիցը ներգրավված կլինի ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերում, հնարավորություն կունենա հանդես գալ նոր նախաձեռնություններով:

Վերջնական ընտրությունը կիրականացվի հարցազրույցի արդյունքում: 

Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով՝ Ինտերնշիփ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 14.09.2018թ.:

«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիրի հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր կայացավ «EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ» խորագրով սեմինար-դասընթաց:
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին ստորագրեցին համագործակցության հուշագիր: