կամ
Իրավաբան
ԱՇԽԱՏԱՆՔ
«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին անհրաժեշտ է իրավաբան:

Հիմնական պարտականություններ

  • Հայցադիմումների, դիմումների, դրանց պատասխանների, հակընդդեմ հայցերի, այլ փաստաթղթերի կազմում
  • Դատական ներկայացուցչության իրականացում
  • Ընկերության շահերի պաշտպանության ապահովում պետական իրավասու մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում
  • Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ բանակցությունների վարում, վարկի գումարի հետ գանձնման աշխատանքների իրականացում
  • Ընկերության ներքին և անհատական իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում, իրավական փորձաքննության իրականացում, եզրակացության տրամադրում
  • Ընկերության հաճախորդների և գործընկերների դիմում-բողոքների վերաբերյալ պատասխանների կազմում
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում (մագիստրոսի աստիճանը կդիտարկվի որպես առավելություն)
  • Փաստաբանի որակավորման առկայություն (ցանկալի է)
  • ՀՀ ֆինանսաբանկային համակարգում առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (ցանկալի է)
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն (ցանկալի է)
  • Համակարգչի հետ աշխատանքների գործնական հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ իմացություն, տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ
  • Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն
  • Սեղմ ժամկետներում աշխատանքների կատարման հմտություն
  • Վերլուծելու ունակություն, կազմակերպչական ձիրք
  • Արդյունքների ստացման նպատակասլացություն
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
  • Լարված իրավիճակում լուծումներ գտնելու ունակություն
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում
  • Աշխատանքի հիմնական մասը գրասենյակից դուրս կատարելու պատրաստակամություն

Ցանկացողները կարող են ռեզյումեները (հայերենով) ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.03.2018թ.:

 

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերությունն այսօր կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ:
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության հետ այսօր կազմակերպել էր «Crypto Breaks the Borders» խորագրով դասընթաց: