կամ
Վարպետաց դասեր «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ում
ԴԱՍԸՆԹԱՑ
«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում մասնակցել պրոֆեսիոնալ թիմի կողմից անցկացվող վարպետաց դասերին:

Վարպետաց դասերի թեմաներն են՝

  • Ապահովագրության նոր մոտեցումներ և մարտահրավերներ. Ինչպե՞ս դառնալ հաջողակ վաճառող
  • Առողջությունը ապահովագրության մեջ
  • Հատուցումներ. հետաքրքիր դեպքեր
  • Նորագույն ապահովագրություն
  • Վերաապահովագրություն. Համագործակցություն հեղինակավոր վերապահովագրական ընկերությունների հետ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ինչպե՞ս առանձնանալ թվայնացման ժամանակաշրջանում
  • Ֆինանսների կառավարում. թվայնացված լուծումներ
  • Համացանցը՝ որպես մասնագետների հավաքագրման գործիք:

Վարպետաց դասերի շրջանում ուսանողները կստանան՝

  • Նոր գիտելիքներ և հմտություններ զարգացող և հեռանկարային ոլորտում
  • Նոր գաղափարներ ստեղծելու և իրագործելու գործնական հնարավորություն
  • Մասնագիտական աճի շարունակական աջակցություն և աշխատանք

Անցկացման օրեր՝ ս.թ. մայիսի 6-ից մայիսի 24

Անցկացման վայր՝ ՀՀ, ք. Երևան, Վարդանանց 18/1

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել  hr@ingoarmenia.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.04.2019թ.:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնն ապրիլի 23-ին, 25-ին ու 26-ին կազմակերպել էր ««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրերը ԵՊՀ-ում» խորագրով եռօրյա դասընթաց:
Հովհ. Ադամյանի անվան սրահում այսօր տեղի ունեցավ դասընթացի ամփոփումը:
ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «BEELINE»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «BEELINE»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ղեկավարին կառավարելու հմտությունները» խորագրով դասընթաց «Beeline»-ի հայաստանյան գրասենյակում: