կամ
Դեղերի գրանցման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է դեղերի գրանցման մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Պատասխանատվությամբ կատարել տրված հանձնարարությունները
  • Ունենալ բավարար մասնագիտական գիտելիքներ և փորձ՝ փորձագետի և/կամ մենեջերի հսկողության ներքո աշխատելու համար
  • Բոլոր գործողություններն ու հանձնարարություններն իրականացնել գլոբալ, տարածաշրջանային և տեղական ընթացակարգերին, ԳՍԸ-րին և աշխատանքային հրահանգներին համապատասխան
  • Կատարել գլոբալ, տարածաշրջանային և տեղական տվյալների բազաների պարբերական թարմացում
  • Կատարել դեղերի փաթեթների գծապատկերների, ներդիր թերթիկների և գովազդային նյութերի պատրաստում և ստուգում՝ տեղական օրենսդրական պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով
  • Կատարել դեղերի փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային փաթեթների պատրաստում և հրապարակում՝ գրանցման պահանջներին համապատասխան կարգավորող մարմիններին ներկայացնելու նպատակով
  • Կատարել գրանցման փաստաթղթերի պահպանում և արխիվացում՝ ընկերության ընթացակարգերին համապատասխան
  • Կազմել համառոտագրեր, հաշվետվություններ, արձանագրություններ,  աղյուսակներ, սլայդներ
  • Իրականացնել որոնումներ՝ պահանջված տեղեկատվություններ ստանալու նպատակով
  • Ապահովել բոլոր գործողությունների/հանձնարարությունների որակը և համապատասխանությունն ընկերության ընթացակարրգերին:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն բնագիտական կրթություն (ֆարմացիա, քիմիա, կենսաբանություն)
  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում կդիտվի որպես առավելություն
  • Դեղերի շրջանառության կարգավորման հետ կապված օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
  • Բավարար մասնագիտական գիտելիքներ և փորձ՝ փորձագետի և/կամ մենեջերի հսկողության ներքո աշխատելու համար
  • Պատասխանատվության և ազնվության զգացում, ճշտապահություն, կոնֆիդենցիալ (գաղտնի) տեղեկատվության պահպանման ունակություն
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում և ճնշման տակ աշխատելու ունակություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն (անգլերենով) ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 07.02.2019թ.:

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: