կամ
Պրակտիկա մարքեթինգի բաժնում
ՊՐԱԿՏԻԿԱ
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն վճարովի պրակտիկայի հնարավորություն է ընձեռում մարքեթինգի բաժնում:

Հիմնական պարտականություններ

  • Ընդգրկվել մարքեթինգի բաժնի գործունեության բոլոր ոլորտներում և աջակցել թիմին՝ մարքեթինգային գործառույթների և նախաձեռնությունների իրականացման գործում
  • Աջակցել մարքեթինգի բաժնին բրենդի առաջմղման և մարքեթինգային նյութերի (ներառյալ թվային մարքեթինգի նյութեր, տպագրվող, ձայնա- և տեսանյութեր, գովազդային նյութեր և մարքեթինգային բնույթի տեքստեր) մշակման ուղղությամբ
  • Ակտիվորեն մասնակցել կազմակերպության օնլայն ռեսուրսների (կայք, սոցիալական էջ) կառավարմանը և կազմակերպության ծառայությունների առաջմղմանը թվային մեդիայի դաշտում
  • Մասնակցել PR ակցիաների և միջոցառումների կազմակերպմանը, պատրաստել PR բնույթի նյութեր և համագործակցել լրատվամիջոցների հետ,
  • Հետևել շուկայի զարգացման միտումներին նոր հնարավորությունների բացահայտման և կազմակերպության գործունեության ընդլայնման ուղղությամբ նորարարական լուծումների առաջարկման նպատակով
  • Ակտիվորեն մասնակցել բաժնի գործունեության վերանայման, արդյունքների վերլուծության և ռազմավարության ու պլանների մշակման աշխատանքներին
  • Աջակցել մարքեթինգային համակարգերի և գործընթացների բարելավմանը՝ բաժնի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով
  • Իրականացնել այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտներում (կարող են դիմել նաև վերջին կուրսի ուսանողները)
  • Փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսերենի լավ իմացություն,
  • MS Office (MS Word, Excel, PowerPoint, Outlook) ծրագրերի տիրապետում (գրաֆիկական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Ուժեղ վերլուծական և քննադատական մտածողության հմտություններ
  • Ստեղծագործ մտածելակերպ և նախաձեռնողականություն
  • Թիմային աշխատանքի, միջանձնային և շփման զարգացած հմտություններ
  • Ուշադրություն մանրուքներին
  • Գրավոր խոսքի գերազանց հմտությունները կդիտվեն որպես առավելություն
  • Հայաստանի մարզերով շրջագայելու պատրաստակամություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.07.2018թ.:

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: