կամ
Պրակտիկա՝ ծրագրավորողների համար
ՊՐԱԿՏԻԿԱ
«Աչիգո» ՍՊԸ-ն պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ծրագրավորողների համար:

Հիմնական պարտականություններ

  • Ուսումնասիրել և պրակտիկ կիրառել նշված ուղղություններից որևէ մեկը կամ երկուսը (Big Data, Machine Learning, Deep Learning)

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի կամ ինֆորմատիկայի ոլորտներում
  • Դիսկրետ մաթեմատիկայի և վիճակագրության իմացություն
  • Գծային հանրահաշվի տիրապետում
  • Անգլերենի միջին կամ շատ լավ իմացություն
  • Պատասխանատվության զգացում
  • Աշխատասիրություն
  • Տրամաբանություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Տվյալները և կատարված աշխատանքը վերլուծելու և եզրակացություններ կազմելու ունակություն
  • Կրեատիվություն
  • Լուծումների վրա կենտրոնանալու ունակություն:

Որպես առավելություն կդիտվեն հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝

  • Կոմբինատորիկա
  • Հավանականությունների տեսություն
  • Գրաֆների տեսություն
  • Առնվազն մեկ օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման լեզվի իմացություն (Pyton, Java, C++, Ruby, նաև՝ JavaScript և այլն)
  • Ֆունկցիոնալ ծրագրավորման հիմունքների իմացություն
  • Որևէ ֆունկցիոնալ ծրագրավորման լեզվի իմացություն (LISP (Clojure), Haskell, Scala, R)
  • Ալգորիթմների տեսություն
  • Գաղափար տվյալների բազաներից, ինչպես նաև՝ տվյալների բազաների կառավարման որևէ համակարգի իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.07.2018թ.:

Ֆակուլտետ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը: