կամ
Հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում և փակում,
  • Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում,
  • Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
  • Վճարային համակարգերով գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր
  • Կոմունալ վճարումների ընդունում և կատարում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ
  • ՀՀ բանկային օրենսդրության իմացություն
  • Համակարգչային գիտելիքների (MS Office-ի լավ իմացություն)
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն
  • Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 21.07.2018թ.:

Ֆակուլտետ
ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ Ո՞Վ. «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՏՄԵՑԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ Ո՞Վ. «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՏՄԵՑԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» առաջնորդության զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ։
«ԽԵԼԱՑԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ» ՄՈՒՏՔԸ ԵՊՀ
«ԽԵԼԱՑԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ» ՄՈՒՏՔԸ ԵՊՀ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության հետ «Blocklab» ծրագրի շրջանակում այսօր անցկացրին հանդիպում-վեբինար:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։