կամ
Ակումբավար (կամավորական աշխատանք)
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամին անհրաժեշտ են «Երիտասարդների հզորացում քաղաքացիական կրթության և միջմշակութային հաղորդակցության միջոցով» ծրագրում կամավոր ակումբավարներ:

Ծրագրի տևողությունը՝ 01.10.2018 - 31.07.2019

Հիմնական պարտականություններ

  • Թիմակիցների հետ միասին կազմակերպել և իրականացնել ծրագրի շրջանակներում գործող կրթական/երիտասարդական ակումբի ամենշաբաթյա հանդիպումները
  • Նպաստել ակումբի տեսանելիության բարձրացմանը
  • Մասնակցել ծրագրի ակումբների պատասխանատուների համար կազմակերպվող ուսուցողական դասընթացներին
  • Օգտվել էլեկտրոնային պլատֆորմում տեղադրվող ուսուցողական նյութերից
  • Պլանավորել և իրականացնել երիտասարդական նախաձեռնություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Մտահոգվածություն երիտասարդական և սոցիալական հիմնախնդիրներով
  • Նախաձեռնողականություն
  • Համայնքին ծառայելու պատրաստակամություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով կամավորական աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 24․09․2018թ․:

«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: