կամ
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի մասնաճյուղը նախաորակավորման ծրագրի հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ, ք. Երևան

Ծրագրի մասնակիցները`

  • Կստանան գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ
  • Կծանոթանան բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին
  • Ծրագրի ավարտից հետո կունենան պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

Մասնակցության պայմաններ`

  • Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)
  • Բարձր առաջադիմություն (ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը պետք է կազմի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):

Անհրաժեշտ է ներկայացնել`

  • Ծրագրի մասնակցության լրացված հայտ
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն` սքանավորված տարբերակով
  • Բուհի դիպլոմի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրիատի) և միջուկի պատճեն (սքանավորված տարբերակ):

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են ամբողջական փաթեթն ուղարկել acc@ysu.am էլ. հասցեին`թեմա (subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը և անցկացման վայրը:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.05.2019թ.:

ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնն ապրիլի 23-ին, 25-ին ու 26-ին կազմակերպել էր ««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրերը ԵՊՀ-ում» խորագրով եռօրյա դասընթաց:
Հովհ. Ադամյանի անվան սրահում այսօր տեղի ունեցավ դասընթացի ամփոփումը: