կամ
Աշխատանքային իրավունք
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Տնտեսագետների խորհուրդ» ՀԿ-ի համագործակցության շրջանակում կազմակերպվում է «Աշխատանքային իրավունք» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց:

Անցկացման օր՝ 16.10.2018թ.

Անցկացման ժամ՝ 14:30

Սեմինար-դասընթացի նպատակներն են՝

  • Մասնակիցներին իրազեկել իրենց աշխատանքային իրավունքների և պարտականությունների մասին
  • Տրամադրել մասնագիտական տեղեկատվություն իրավունքների պաշտպանության օրինական մեթոդների ու միջոցների վերաբերյալ:

Սեմինար-դասընթացի օրակարգում ներառված են հետևյալ թեմաները՝

  • Ի՞նչ է աշխատանքային իրավունքը
  • Որո՞նք են աշխատանքային իրավահարաբերությունները
  • Ո՞վ է գործատուն և ո՞վ է աշխատող
  • Ո՞րոնք են աշխատողի և գործատուի իրավունքներն ու պարտականությունները
  • Աշխատանքային իրավահարաբերության ծագման և դադարեցման հիմքերը
  • Աշխատանքային պայմանագրի կառուցվածքն ու պայմանները և պամանագրի չկատարման իրավական հետևանքները»
  • Որքա՞ն է աշխատաժամանակի նորմալ տևողությունը
  • Ի՞նչ խնդիրներ են առաջանում աշխատանքային պայմանագիրը լուծելիս
  • Հանգստի և արձակուրդի իրավունքը
  • Աշխատողի վարձատրության կարգը
  • Աշխատողի իրավունքների պաշտպանության մեխանիզմները և այլ հարցեր:

Սեմինար-դասընթացը վարելու է «Տնտեսագետների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ և «ՍՈՆԵԼ» հաշվապահական ընկերության տնօրեն Արայիկ Այվազյանը:

Դասընթացի ավարտին 5 մասնակիցների մրցույթային կարգով կընձեռվի հնարավորություն անցնելու 4 ամիս ընդհանուր տևողությամբ հաշվապահական անվճար դասընթացներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՝ 15.10.2018թ.:

ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: