կամ
EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «ԳՈՅ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում կազմակերպվում է հերթական սեմինար-դասընթացը:

Անցկացման օր՝ 18.10.2018

Անցկացման ժամ՝ 14:30

Դասըթնացի տևողությունը՝ 2 ժամ

Սեմինար-դասընթացի նպատակներն են՝

  • Զարգացնել անձի մեջ հուզական բանականությունը (EQ)
  • Խթանել ինքնակառավարման և հույզերի ընկալման հմտությունների յուրացմամբ սեփական անձնային ռեսուրսների նպատակային կիրառմանը և ճիշտ որոշումների կայացմանը
  • Տրամադրել ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև նպաստել կյանքում և կարիերայում գործնական հմտությունների կիրառմամբ հուզական բանականության դերի բարձրացմանը:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Հուզական բանականության կիրառումը հաճախորդների և կոլեգաների պահանջների բացահայտման գործընթացում
  • Աշխատակազմի արդյունավետ կառավարման եղանակներ
  • Նոր գիտելիքների արագ յուրացում EQ-ի միջոցով
  • EQ աստիճանի գնահատումը և դրա բարձրացումը:

Սեմինար-դասընթացի ընթացքում կանցկացվեն ինտերակտիվ քննարկումներ, խաղ-վարժաքներ, ինչպես նաև մասնակիցները կծանոթանան հայտնի մարդկանց կյանքի օրինակների:

Դասընթացը վարելու է «ԳՈՅ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան–խորհրդատու և դասընթացավար Սուսաննա Ավետիսյանը:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՝ 17.10.2018թ.:

«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերությունն այսօր կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ:
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության հետ այսօր կազմակերպել էր «Crypto Breaks the Borders» խորագրով դասընթաց:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր այցելություն-դասընթաց: