կամ
Տարածաշրջանային վաճառքի ներկայացուցչի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«Սի Ընդ Էֆ Քո» ընկերությանն ահնրաժեշտ է տարածաշրջանային վաճառքի ներկայացուցչի օգնական:

Հիմնական պարտականություններ

  • Լինել դիստրիբյուտորի և բրենդի բոլոր բաժինների աշխատակիցների շփման առանցքային օղակը՝ բաշխելով խնդիրները  և վերահսկելով դրանց ժամանակին կատարումը
  • Օրական և ամսական հաշվետվությունների կազմում
  • Բազմազան մարքեթինգային ինֆորմացիայի ուսումնասիրություն և վերլուծելուծություն՝ ներառյալ շուկայի զանգացման միտումները, գնագոյացման գրաֆիկը, մրցակից առաջարկները, արտադրանքի բնութագրերը  և այլն
  • Տարբեր տեսակի հանդիպումների և միջոցառումների կազմակերպում
  • Պրեզենտացիաների պատրաստում և տարբեր տեսակի ադմինիստրատիվ առաջադրանքների կատարում և համակարգում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն՝ (գրավոր, բանավոր), ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն (մասնավորապես՝ MS Excel)
  • Վերլուծական մտածողություն, մաթեմատիկական գիտելիքներ՝ հատկապես հաշվետվությունների կազմման և վերլուծության, վաճառքի տվյալների վերլուծության հմտություններ
  • Բարձր կազմակերպչական հմտություններ, մեծածավալ աշխատանքի հետ աշխատելու կարողություն
  • Հաղորդակցման և միջանձնային գերազանց հմտություններ:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.01.2019թ.:

Ֆակուլտետ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: