կամ
Կորպորատիվ բանկինգի գործունեության ֆինանսավորման ոլորտի պատասխանատու
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիա» ՓԲԸ-ին անհրաժեշտ է Կորպորատիվ բանկինգի գործունեության ֆինանսավորման ոլորտի պատասխանատու:

Հիմնականպարտականություններ

  • Կառավարել կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունները, կորպորատիվ հաճախորդների համար բանկում հանդես գալ որպես հիմնական կոնտակտային անձ` ապահովելով անթերի սպասարկում
  • Կառավարել և վարել համապատասխան ոլորտի հատվածում գործող կորպորատիվ հաճախորդների պորտֆելը, կարգավորել վարկավորման և այլ հարցեր, ինչպես նաև իրականացնել ռիսկերի և շահութաբերության կառավարում
  • Ընդլայնել բանկի գործող հաճախորդների հետ գործարար հարաբերությունները` նպաստելով հաճախորդի եկամտաբերության աճին, ընդլայնել հաճախորդի ֆինանսավորման և պրոդուկտների ներդրման ծավալները` շեշտադրելով տոկոսային և ոչ տոկոսային եկամտի ստացումը
  • Մշակել խաչաձև վաճառքի և ավելի բարձր դասի (ավելի թանկ) պրոդուկտների վաճառքի հնարավորություններ` ապահովելով վարկավորման մյուս ուղղությունների պրոդուկտների և ծառայությունների աճը
  • Ապահովել վարկավորման պորտֆելի աճը, ինչպես նաև զարգացնել ոչ վարկային պրոդուկտները` հաստատված տարեկան ֆինանսական պլանին համապատասխան
  • Ապահովել պրոդուկտների վաճառքի աճը բանկի ռազմավարական ծրագրին, ինչպես նաև յուրաքանչյուր պրոդուկտի գծով հաստատված տարեկան պլանին համապատասխան
  • Կանոնավոր կերպով իրականացնել շուկայի հետազոտություններ և բացահայտել զարգացման նոր ուղղություններ, ներկայացնել նոր պրոդուկտների մշակման և գործող պրոդուկտների բարելավման առաջարկներ
  • Պաշտպանել բանկը պոտենցիալ ռիսկերից և կորուստներից` ժամանակին և պատշաճ կերպով բացահայտելով և կառավարելով հնարավոր ռիսկերը
  • Աջակցել չաշխատող վարկերի պորտֆելի կառավարմանը, պարտքերի վերաֆինանսավորմանը/պայմանների վերանայմանը, ինչպես նաև խնդրահարույց ակտիվների իրացմանը  
  • Համագործակցել համապատասխան ոլորտում գործող մասնագիտացած բիզնես-ասոցիացիաների հետ
  • Տեղական և միջազգային շուկաներում ապահովել «Ամերիա» ապրանքանիշի զարգացումն ու առաջխաղացումը` որպես թիվ մեկ բանկը Հայաստանում, և նպաստել ապրանքանիշի ճանաչելիության աճին

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, կառավարման կամ տնտեսագիտության բնագավառում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային, կորպորատիվ վաճառքի կամ ֆինանսական ոլորտներում
  • Հաճախորդի հետ հարաբերությունների և հաճախորդի վարկային պորտֆելի կառավարման գերազանց հմտություններ և ապացուցված փորձ
  • Ֆինանսական ոլորտի խորը իմացություն, կորպորատիվ հաճախորդների ֆինանսական հաշվետվություններն ընթերցելու և գնահատելու կարողություններ
  • Վաճառքի, հաղորդակցման և բանակցությունների վարման գերազանց հմտություններ, խոշոր ընկերությունների հետ աշխատելու ապացուցված փորձ
  • Ամերիաբանկի և հիմնական մրցակիցների կողմից առաջարկվող պրոդուկտների գերազանց իմացություն Պրոդուկտների մոդելավորման և կառուցվածքի մշակման զարգացած հմտություններ, բանկի և հաճախորդի համար ռիսկ-եկամուտ հարաբերակցության լավագույն  մակարդակ ապահովելու կարողություն
  • Նախաձեռնողականություն և պրոակտիվ հաղորդակցման հմտություններ, բիզնեսի զարգացման հնարավորություններ մշակելու կարողություն
  • Էթիկայի նորմերի գերազանց իմացություն և զգացմունքները կառավարելու ունակություն, կորպորատիվ հաճախորդներին անթերի սպասարկելու հմտություններ
  • Ծանրաբեռնված և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
  • Ինքնուրույն աշխատելու և սեղմ ժամկետներում կշռադատված որոշումներ կայացնելու ունակություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)

Ցանկացողները կարող են դիմում-հայտի լրացված ձևը, ըստ հայեցողության նաև CV-ն, ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը: 

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.02.2019թ.:

 

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերությունն այսօր կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ:
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության հետ այսօր կազմակերպել էր «Crypto Breaks the Borders» խորագրով դասընթաց: