կամ
C# կամ .Net ծրագրավորող
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՖԻՆՔԱ ՈՒՎԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է C# կամ .Net ծրագրավորող:

Աշխատանքի   նկարագրություն

  • Համագործակցելով թիմի ծրագրավորողների հետ՝ ստեղծել ներքին հավելվածների և ավտոմատացված բանկային համակարգի մոդուլներ,
  • Սահմանված պահանջների հիման վրա մաքուր և արդյունավետ ծածկագրեր ստեղծել,
  • Համակցել ծրագրային ապահովման միջոցների բաղադրատարրերը և երրորդ կողմ հանդիսացող սուբյեկտների ծրագրերը,
  • Ստուգել և գործարկել ծրագրերն ու համակարգերը,
  • Հայտնաբերել ծրագրային թերությունները, վրիպազերծել և արդիականացնել առկա ծրագրային ապահովման միջոցները,
  • Հավաքագրել և գնահատել օգտատերերի հետադարձ կապը,
  • Առաջարկել և ներդնել բարեփոխումներ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ ծրագրավորողի, համակարգչային ինժեների կամ այլ համանման պաշտոնում
  • Փորձարկային միջավայրում ծրագրային ապահովման միջոցների ստեղծման ու զարգացման փորձ
  • C#, ASP.NET MVC, WCF, WPF–ի իմացություն
  • JQuery, AngularJS, Microsoft SharePoint և Git–ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • MSSQL տվյալների բազաների և ORM –ի իմացություն
  • Նոր լեզուներ սովորելու ու տեխնոլոգիաներ յուրացնելու կարողություն
  • Զարգացած հաղորդակցական հմտություններ
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 14.04.2019թ.:

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: