կամ
«ՏՏ-Սթարթ»
ԾՐԱԳԻՐ
«ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ում մեկնարկում է «ՏՏ-Սթարթ» ծրագիրը:

Ծրագրի նպատակներ

  • Համալրել ընկերության շարքերը ՏՏ ոլորտի խելացի, նպատակասլաց և նորարար ուսանողներով՝ տալով նրանց բացառիկ հնարավորություն ստանալու գործնական հմտություններ և գիտելիքներ
  • Ուսանողներին հնարավորություն ընձեռել ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու անհրաժեշտ հմտություններ

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (կարող են դիմել բակալավրիատի  4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրատուրայում սովորող ուսանողները)
  • ծրագրավորման և ASP.NET ծրագրի ընդհանուր իմացություն
  • C#, Entity Framework ծրագրերի իմացություն
  • Linux և Windows համակարգերի իմացությունը ցանկալի է
  • Back-end տեխնոլոգիաների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • թիմում աշխատելու կարողություն և կորպորատիվ մշակույթի իմացություն
  • մոտիվացվածություն և նպատակասլացություն
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի (ինչպես նաև տեխնիկական լեզվի) իմացություն:

Ծրագրի սկզբում անցկացվելու է մեկօրյա դասընթաց, որին կհաջորդի կես օրվա ներգրավվածությամբ եռամսյա պրակտիկա ՎիվաՍել-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչությունում: Ծրագրի ավարտին Դուք կստանաք հավաստագիր, իսկ բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն Ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ցանկացողները կարող են ռեզյումեն և մոտիվացիոն նամակը (պետք է նշված լինեն տվյալ ծրագրին մասնակցելու մոտիվացիան և սպասելիքները) ուղարկել acc@ysu.am  և internship@mts.am էլեկտրոնային հասցեներին: 


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.09.2019թ.:

Ֆակուլտետ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։