Ներգնա տուր մենեջեր իսպանական բաժնում
ԱՇԽԱՏԱՆՔ
«Աքվարիուս Թրավել» տուրիստական գործակալությանը անհրաժեշտն է Ներգնա տուր մենեջեր իսպանական բաժնում:
Հիմնական պարտականություններ
- Ամենօրյա նամակագրություն և բանակցություններ իսպանախոս գրասենյակների հետ
- Ամենօրյա նամակագրություն և բանակցություններ տեղական մատակարարների հետ
- Տուր փաթեթների կազմում, հաշվարկում, լոգիստիկայի մշակում
- Թարգմանություն՝ իսպաներեն-անգլերեն լեզուներով
- Հիմնական պարտականությունների մեջ մտնում է գրասենյակային աշխատանք համակարգչի դիմաց, ինչպես նաև /կարիքի դեպքում/ աշխատանք գրասենյակից դուրս՝ կապված զբոսաշրջիկների սպասարկման հետ:
- Աշխատաժամեր՝ Երկուշաբթիից Ուրբաթ - 10:00 – 19:00 /1 ժամ ընդմիջումով/ և ամսվա մեջ 1 կամ 2 անգամ Շաբաթ օրը՝ կես օրով:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Իսպաներեն լեզվի գերազանց իմացություն
- Անգլերեն լեզվի լավ իմացություն
- Երկարաժամկետ աշխատանքի տրամադրվածություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Գերազանց տիրապետում համակարգչային Microsoft ծրագրերի փաթեթին
- Մարդկային բարձր արժեքներ
- Հավատարմություն
- Աշխատասիրություն
- Պունկտուալություն
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը: