կամ
Տվյալների հավաքման պատասխանատու
ՊՐԱԿՏԻԿԱ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությանն անհրաժեշտ է տվյալների հավաքման պատասխանատու:

Զբաղվածություն

Ամբողջ դրույք

 

Տևողություն

3 ամիս, աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորությամբ:

 

Հիմնական պարտականություններ

  • Ներկայացնել ընտրանքի բաշխման մանրամասն հաշվետվություն:
  • Կազմել և խմբավորել քանակական հետազոտության շրջանակներում հարցումների իրականացման բնակավայրերի ուղղությունները:
  • Աջակցել հարցազրուցավարների ընտրության գործընթացին` ըստ նրանց նախորդ փորձի, կատարած աշխատանքների որակի, համագործակցության պատրաստակամության և այլ որոշիչ գործոնների՝ կախված հետազոտությունից:
  • Կազմել ընտրանքի և այլ անհրաժեշտ աշխատանքների ուղեցույցներ` հարցազրուցավարների համար:
  • Կազմակերպել քանակական հետազոտության տվյալների հավաքման  աշխատանքները՝ հանձնել և ընդունել հարցաթերթերը, հսկել ընտրանքի պահպանումը, բացահայտել և շտկել սխալներն ու թերությունները, և այլն:
  • Կատարել ընդունված հարցաթերթերում տեխնիկական մասի համապատասխանության ստուգում:
  • Վերահսկել քանակական հետազոտությունների կազմակերպման ողջ գործընթացը:
  • Համագործակցել այլ մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերություններն արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ։
  • Սերտորեն աշխատել հարցազրուցավարների հետ՝ կազմակերպելով թիմային միջոցառումներ, դասընթացներ՝ բարձրացնելով վերջիններիս աշխատանքի որակը և ապահովելով էմոցիոնալ կապվածությունը Ընկերության հետ։
  • Համակարգել տվյալների հավաքման մասնագետի աշխատանքները՝ ներգրավելով նրան քանակական հետազոտության գործընթացի տարբեր փուլերում։
  • Անհրաժեշտության դեպքում թարգմանել աշխատանքային նյութերը հայերենից անգլերեն/ռուսերեն և հակառակը։
  • Կատարել հետազոտության ընթացքի հետ կապված այլ աշխատանքներ և հրահանգներ: 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Սոցիալական գիտությունների (սոցիոլոգիա, տնտեսագիտություն և այլն) մագիստրոսի որակավորում։
  • Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
  • Առնվազն երկու տարվա կազմակերպչական աշխատանքի փորձ։
  • Պատրաստակամություն դաշտային աշխատանքների ընթացքում աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին։
  • Գրավոր և բանավոր հայերեն և անգլերեն լեզուների գերազանց, ռուսերենի լավ իմացություն։
  • Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, MS Power Point, SPSS համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն։
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն։
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն։
  • Բարձր անձնական հատկանիշներ (շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, նվիրվածություն, մասնագիտական հետաքրքրվածություն):

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 19.10.2019թ.:

 

 

Ֆակուլտետ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: