կամ
Ֆինանսների և ռազմավարության մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
AMX | Armenia Securities Exchange and Central Depository of Armenia-ին անհրաժեշտ է Ֆինանսների և ռազմավարության մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Պատրաստել ամսական, եռամսյակային և տարեկան կառավարչական և այլ հաշվետվություններ, ինչպես նաև վերահսկող և այլ մարմիններին ներկայացվող հաշվետվություններ
  • Վերահսկել և վերլուծել Ընկերության ֆինանսական տվյալները` պարզելու Ընկերության ֆինանսական կարգավիճակը, և ապահովել ֆինանսական տեղեկատվության ամբողջականությունը
  • Իրականացնել եկամուտների, ծախսերի և այլ ֆինանսական վերլուծություններ և կանխատեսումներ․ ներկայացնել հիմնավորված առաջարկներ
  • Մասնակցել Ընկերության տարեկան և եռամյա ծախսերի և եկամուտների բյուջեի և գործարար ծրագրի կազմմանը և կատարողականի վերահսկմանը,
  • Իրականացնել բյուջեի կատրողականի ընթացիկ վերահսկում
  • Համակարգել Ընկերության ռամավարական ծրագրերի իրականացման գործընթացները և ընթացքը, կատարել պարբերական մոնիթորինգ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ Ընկերության ղեկավարությանը։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Մագիստրոսի աստիճան ֆինանսների կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա նմանատիպ աշխատանքային փորձ, Ֆինանսական հաստատությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Միջազգային մասնագիտական որակավորում կամ դրա ձերքբեռման ընթացքում գտնվելը (ACCA, CFA կամ համարժեք) կդիտվի որպես առավելություն
  • MS Excel- ի և հաշվապահական ծրագրերի առաջադեմ գիտելիքներ
  • Խորացված գիտելիքներ ֆինանսական վերլուծության, բյուջետավորման և կանխատեսման ոլորտում
  • Ճկուն և վերլուծական միտք
  • Թիմային աշխատանքի և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու ունակություն,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։ 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և    կարիերայի կենտրոնի acc@ysu.am  էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.10.2019թ

Ֆակուլտետ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում:

100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում: