<<Լավագույն վաճառող>> մրցույթ
Միացի՛ր մեր թիմին, դարձիր Ռոստելեկոմի Լավագույն վաճառող և 2020թ․ մեկ կիսամյակի ուսմանդ վարձը կփոխհատուցի ընկերությունը։ «Լավագույն վաճառող» մրցույթի մասնակցության պայմաններ․
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր ԲՈւՀ-երի ուսանողները: Ուսանողների մասնագիտության կամ ապագա որակավորման հետ կապված սահմանափակումներ չկան:
Մրցույթին չեն կարող մասնակցել նախկինում ընկերությունում աշխատած կամ ներկա պահին աշխատակից հանդիսացող անձինք։ Մրցույթին մասնակցելու իրավունք կստանան մասնակցության հայտ ներկայացրած և ս․թ․հոկտեմբերի 08-ից մինչև ս․թ․ նոյեմբերի 08-ն աշխատանքի ընդունված ուսանողները։
Մրցույթի նկարագիր
Հարցազրույցի փուլը հաղթահարած ուսանողները հնարավորություն կունենան անցնելու աշխատանքի և միանալու Ռոստելեկոմ Հայաստան ընկերության Ակտիվ վաճառքի թիմին։ Իսկ 2019թ․ նոյեմբերի 8-ից մինչև 2020թ․ապրիլի 30-ը ներառյալ ժամանակահատվածում վաճառքի լավագույն ցուցանիշ արձանագրած ուսանողի 2020թ․ մեկ կիսամյակի ուսման վարձը կփոխհատուցի ընկերությունը։
Մասնագետները, որոնց փնտրում է Ռոստելեկոմ Հայաստանը
- ակտիվ երիտասարդներ են կամ ուսանողներ,
- ունեն հաղորդակցման հմտություններ,
- սիրում են թիմային աշխատանք,
- պոզիտիվ են, նպատակասլաց և չեն վախենում հաղթահարել խոչընդոտներ,
- ցանկանում են դառնալ Ռոստելեկոմ Հայաստան ընտանիքի անդամ և ստանալ Ռոստելեկոմ Հայաստանի փորձառու մասնագետների աջակցությունը մասնագիտական հմտությունների զարգացման հարցում:
Ակտիվ վաճառքի թիմը
- Կատարում է բնակարանային այցեր հասանելի տարածքներում,
- Ներկայացնում է Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները՝ օգնելով բաժանորդին/բնակչին գտնել լավագույն լուծումն իր համար,
- Իրականացնում է Ծառայությունների վաճառք, դիմում-հայտերի ստորագրում:
Աշխատանքի պայմանները, որոնցով նախընրում է աշխատել մեր Ակտիվ վաճառքի թիմը.
- Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, ՀՀ մարզեր
- Աշխատանքային ժամեր՝ 16:30-21:30, 6 օրյա աշխատանքային գրաֆիկ կամ 3-օրյա աշխատանքային գրաֆիկ (Ձեր ընտրությամբ) Ռոստելեկոմ Հայաստանը իր հերթին Ձեզ կտա
- Մասնագիտական առաջին քայլերը կատարելու, ինչպես նաև հետագա մասնագիտական աճի հնարավարություն,
- Հագեցած և հետաքրքիր ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորություն,
- Դրական աշխատանքային մթնոլորտ,
- Մրցունակ աշխատավարձ ստանալու հնարավորություն:
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը` հետևյալ հղումով` https://docs.google.com/forms/d/1yTJMI4foRxZo_D9Oi_UeGKTFhOeKEMhth_mzFOjohio/edit
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: