կամ
ՏՏ մարքեթինգի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
Ֆիդեմ ՍՊԸ-ին անհրաժեշտ է ՏՏ մարքեթինգի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Ընդլայնել համագործակցությունը առկա կորպորատիվ հաճախորդների հետ և կատարել վաճառք
  • Մարքեթինգային պլանների մշակում և իրականացում
  • Ապահովել հաճախորդների հետ երկարատև համագործակցություն, ինչպես նաև հանդես գալ առևտրային գրավիչ առաջարկներով
  • Սահմանել նպատակներ համապատասխան մարքեթինագաին ուղիներով հաճախորդներին ներգրավվելու համար
  • Մարքեթինգային տարբեր տեխնիկաներով բարձրացնել ծառայությունների իրազեկվածությունը

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, վաճառքի, տնտեսագիտության և այլ հարակից ոլորտներում
  • Համապատասխան ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
  • Մարքեթինգի տեխնիկանների գերազանց իմացություն
  • ՏՏ ոլորտի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • MS Office- ի, PowerPoint-ով աշխատանքի փորձառություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն
  • Հաշվետվություններ և բիզնես նամակներ գրելու հմտություն
  • Նախաձեռնողականություն և որոշումներ կայացնելու հմտություն
  • Արդյունավետ բանակցության և հաղորդակցման հմտություն
  • Բարձր պատասխանատվություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am  էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 06.09.2020թ

 

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: