կամ
Ռեժիսոր/ կամավորական աշխատանք/
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ին անհրաժեշտ է ռեժիսոր/ կամավորական աշխատանք/:

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպության կողմից իրականացվող վիդեոնախագծերի մենեջմենթ և այլ մասնագետների հետ համատեղ սցենարի մշակում
  • Տարաբնույթ ծրագրերի, միջոցառումների տեսանկարահանման աշխատանքներում մասնագիտական գործառույթների իրականացում
  • Աշխատանք վիդեո-խմբագիրների և լուսանկարիչների հետ նկարահանման և հետնկարահանման աշխատանքները կազմակերպելու ժամանակ [ներկա գտնվել նկարահանումներին, ուղղորդել օպերատորին, աշխատել և ուղղորդել վիդեոխմբագիրներին՝ տեսանյութերի մոնտաժի ժամանակ]

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Ստեղծարար միտք,  հետաքրքրական գաղափարներ ու առաջարկներ
  • Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն
  • Նկարահանվողների հետ հաղորդակցման հմտություններ և համբերություն

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով կամավորական աշխատանքի անվանումը:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31․10․2019թ․

ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: