կամ
Անձնակազմի կառավարման բաժնի և գրասենյակի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔ
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ին անհրաժեշտ է անձնակազմի կառավարման բաժնի և գրասենյակի ղեկավար:

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և իրականացնել ընկերության կադրային քաղաքականությունը
  • Կազմակերպել հավաքագրման պրոցեսը և ապահովել ընկերությունը համապատասխան որակավորում ունեցող կադրերով 
  • Իրականացնել կադրերի ներգրավման ու զարգացման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցության հաստատումը
  • Վերլուծել աշխատավարձերի սանդղակը, պարգևավճարներն ու բոնուսները, հատկացումները 
  • Մշակել աշխատողների աշխատանքային շահգրգռվածությունը բարձրացնելու համալիր միջոցառումներ
  • Ապահովել կադրային գործավարության ճիշտ վարումը
  • Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, տարեկան ու անաշխատունակության արձակուրդները, տարբեր ստորաբաժանումներով ռոտացիան, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը, վերապատրաստման կարիքները
  • Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքները
  • Համակարգելի ընկերության Խորհրդի և Մասնակիցների հետ աշխատանքները 
  • Վարել ընկերության փաստաթղթաշրջանառությունը և նամակագրությունը
  • Վերահսկել ընկերության լոգիստիկ և վարչական բաժնի աշխատանքները 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Աշխատանքային օրենսդրության պարտադիր իմացություն
  • Կադրային գործավարության ստանդարտների իմացություն
  • Ուշադրություն, շուտ կողմնորոշման կարողություն
  • Թիմում աշխատելու կարողություն

 Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.11.2019թ.:

«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: