կամ
Թվային մարքեթինգի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Կոնստանտ Թեքնոլոգիս» ՍՊԸ-ին անհրաժեշտ է թվային մարքեթինգի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպել և հետևել վեբ-կայքի, բլոգի և սոցիալական էջերի (Facebook, Twitter, Instagram, Linkedin) բովանդակության պարբերական թարմացումներին
  • Մշակել և կազմակերպել սոցիալական մեդիա ռազմավարությունները, թիրախավորումը,գնահատումն ու զեկուցումը
  • Ձեռնարկել նոր արդյունավետ մարքեթինգային արշավներ, աջակցել մյուս աշխատակիցներին
  • Աշխատել որոնողական համակարգերի հետ (SEO)
  • Ուսումնասիրել ոլորտը և տեղյակ լինել փոփոխություններից։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ 

  • Թվային մարքեթինգի գործիքների իմացություն և կիրառություն
  • Որպես թվային մարքեթինգի մասնագետ աշխատելու փորձ
  • Վերջնաժամկետների մեջ տեղավորվելու և բազմակողմանի աշխատանքներ իրականացնելու ունակություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.12.2019թ

«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: