կամ
Զբոսավարի դասընթացներ ճապոներենով
ԴԱՍԸՆԹԱՑ

Դասընթացի ժամանակահատվածը

Հունվարի 20 - ապրիլի 20

Դասընթացի տևողությունը

3 ամիս

Աշխատանքային լեզուն և նյութերը

Նյութերը կտրամադրվեն հայերեն լեզվով և կթարգմանվեն համապատասխան լեզուներով

Նախապայման

Ճապոներեն լեզվի իմացություն

Զբոսավար դառնալու մեծ  ցանկություն

Աշխատասիրություն

Դասընթացի արժեքը

150000 դր (հարյուր հիսուն հազար դրամ)

Հավաստագիր

Դասընթացի ավարտին կտրվի մասնակցության վկայական և կաջակցվի աշխատանքի հարցում։

 

 

Դասընթացի  նկարագրություն

Դասընթացի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են լինելու որպես զբոսավար աշխատելու համար։ Մասնակիցներին սկզբնական շրջանում կտրամադրվեն ընդհանուր նյութեր ՀՀ  պատմության, աշխարհաքաղաքականության, ճարտարապետության, կրոնի, բնաշխարհի, մշակույթի և արվեստի մասին հայերեն լեզվով։ Հետագայում ըստ մեր մշակած տուրիստական ուղղությունների նրանք այդ նյութերը կթարգմանեն ճապոներեն, իսկ մեր դասախոսները իրենց կօգնեն այդ հարցում։ Մասնակիցներին  կպատրաստենք նաև արտակարգ իրավիճակներին և  կանցկացնենք  առաջին օգնության դասընթացներ։ Կծանոթացնենք նաև այն մասնագիտական հմտություններին, տեխնիկական առանձնահատկություններին, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի ընթացքում։ Կիրականացվեն նաև պրակտիկ աշխատանքներ, որոնց ընթացքում կայցելենք թանգարաններ և կունենանք կարճատև տուրեր։ Այսպիսով, դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան զբոսավարին անհրաժեշտ գիտելիքներ, կխորացնեն իրենց լեզվի իմացությունը և ձեռք կբերեն նոր մասագիտություն։

 

Դասընթացի առանձնահատկություններ

  • Կարճ ժամանակահատվածում նոր հմտությունների և գիտելիքների ձեռք բերում։
  • Նոր մասնագիտության ձեռք բերման հնարավորություն, որի պահանջարկը շատ մեծ է։
  • Ճապոներենի մասնագիտական  ուսուցում և պրակտիկ կիրառում։
  • Ֆինանսական ճկուն համակարգ և մատչելիություն, ծրագրի  ծավալի և  տրամադրվող գիտելիքների փաթեթի  հարաբերակցությամբ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 19.01.2020թ.:

 
 
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: