Հիմնական պարտականություններ
- Գրավոր թարգմանել Բանկի գործունեության հետ կապված փաստաթղթերը՝ պահպանելով սահմանված վերջնաժամկետները, ապահովելով բնօրինակի հետ տրամաբանական, ոճային և բովանդակային համապատասխանությունը
- Թարգմանել Բանկի հաճախորդներին առաջարկվող առցանց և շարժական բանկային ծառայությունների և պրոդուկտների նկարագրերը, Բանկի պաշտոնական կայքում պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը
- Բանավոր թարգմանել Բանկի խորհրդի և կից հանձնաժողովների նիստերի, Բանկի կողմից կազմակերպված մամլո ասուլիսների, հանդիպումների, սեմինարների և այլ միջոցառումների ժամանակ
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- Անգլերեն լեզվի գերազանց, ռուսերենի՝ ընդգծված լավ իմացություն
- Փորձը բանավոր՝ սինխրոն թարգմանության, գրավոր՝ փաստաթղթերի, մասնավորապես բիզնեսի/ֆինանսների ոլորտում խիստ ցանկալի է
- Ընդգծված լսելու, բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն
- Փաստաթղթավորում և մանրամասներին ծայրահեղ ուշադրություն
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Ժամանակի կառավարում
- Ճկունություն
- Օտար լեզուներ. Անգլերեն, ռուսերեն
Թեկնածուի ցանկալի մասնագիտական մակարդակ. Բազային կամ միջին փորձառնություն
Ցանկացողները կարող են լրացնել դիմումի առցանց հայտաձևը՝ համապատասխան բաժնում նշելով, որ հայտարարության մասին տեղեկացել եք ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 23.02.2020թ.: