Հիմնական պարտականություններ
- Պայմանավորվածությունների, հանդիպումների կազմակերպում և համակարգում,
- ընդունելությունների կազմակերպում և համակարգում,
- փաստաթղթերի կազմում և գործավարության վերահսկում,
- էլեկտրոնային և թղթային նամակագրության վարում,
- հանդիպումների նախապատրաստում և համակարգում, օրակարգի հստակեցում, հրավիրատոմսերի և վիզաների պատրաստում, հյուրանոցների սենյակների, տոմսերի ամրագրում և այլն,
- ղեկավարի հանձնարարությամբ համանման այլ աշխատանքների իրականացում:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- բարձրագույն կրթություն,
- հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
- հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
- համակարգչային հմտություններ
- գիտելիքների և հմտությունների անընդհատ բարելավման պատրաստակամություն,
- առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն,
- պատասխանատվության բարձր զգացում,
- ժամանակի կառավարման և ներկայացուցչական լավ հմտություններ,
- տեղեկատվությունը համակարգված վերլուծելու կարողություն։
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30․01․2021թ․