Հիմնական պարտականություններ
- Վարել բանակցություններ, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն հաճախորդներին և պատվիրատուներին առաջարկների վերաբերյալ:
- Իրականացնել գործարքներ (կազմել և հավաքագրել փաստաթղթեր, գնահատել անշարժ գույքը, կազմել պայմանագրեր):
- Մշակել վաճառքի այնպիսի մոդել, որը կնպաստի հաճախորդների կառուցողական փոխհարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև հաճախորդների բազայի աճին:
- Իրականացնել համապատասխան օբյեկտների տեսանելի ներկայացում հաճախորդներին (տներ, շենքեր, օֆիսներ և այլն):
- Հավաքագրել և վերլուծել տվյալները, որպեսզի որոշվի հաճախորդի պահանջմունքները, կազմել կոմերցիոն առաջարկներ, ինչպես նաև հաշվետվություններ:
- Հասնել կամ գերազանցել ամսական եւ տարեկան վաճառքի թիրախները:
- Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի, որպես առավելություն),
- Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն,
- Գրագետ բանակցությունների վարման գործիքների իմացություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ, միաժամանակ մի քանի խնդիր լուծելու կարողություն, արագ կողմնորոշվելու ունակություն։
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի careers@fymman.com և acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.02.2021թ: