ՄՌԿ, Գնահատման և տաղանդների կառավարման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիա» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ՄՌԿ, Գնահատման և տաղանդների կառավարման բաժնի մասնագետ:
Հիմնական պարտականություններ
- Համակարգել աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացը` ապահովելով բոլոր ղեկավարների և աշխատակիցների տեղեկացումը և ուսուցումը գնահատման գործընթացի և գնահատման հիմնական չափանիշների վերաբերյալ այդ թվում անհատական արդյունավետության ցուցանիշները (KPI)
- Մշակել, իրականացնել և վերահսկել արդյունավետության կառավարման գործընթացը` նպաստելով աշխատակիցների կողմից բանկի նպատակների ընկալմանը, ապահովելով անհատական և թիմային աշխատանքի կապը բանկի ռազմավարության հետ
- Մշակել և կառավարել աշխատակիցների գնահատման գործընթացը, համակարգը և վերապատրաստումները
- Ապահովել ղեկավարների և աշխատակիցների տեղեկացումը, ուսուցումը և ուղղորդումը` կազմակերպության առջև դրված նպատակներին հասնելու համար
- Համակարգել անհատական հատկանիշների գնահատման գործընթացը` կազմակերպության մշակույթը ամրապնդելու և արդյունավետությունը խթանելու համար
- Մշակել աշխատակիցների ներգրավվածության չափման և գնահատման եղանակներ
- Մշակել աշխատակիցների կողմից հետադարձ կապը ապահովելու մեթոդներ այդ տվյալները վերլուծելու նպատակով
- Ուսումնասիրել կառավարման հմտությունների տեսակները և դրանց ազդեցությունը աշխատակիցների փորձառության վրա
- Իրականացնել հարցումներ, հավաքագրել և վերլուծել այդ տվյալները, պատրաստել և ղեկավարությանը ներկայացնել հաշվետվություններ` տվյալների հիման վրա արդյունավետ որոշումների կայացման նպատակով
- Կառավարել աշխատակիցների գնահատման և վերլուծությունների հիման վրա մշակված նախագծերի իրականացումը` նպաստելով կազմակերպության ռազմավարական նպատակների իրագործմանը
- Ներկայացնել ղեկավարությանը վերլուծության արդյունքները և դրանց հիման վրա բարելավման ծրագրերի առաջարկությունները
- Շարունակաբար աշխատել ընթացիկ մեթոդաբանության բարելավման ուղղությամբ, որոնել նոր լուծումներ, պատրաստակամորեն ստանձնել նոր նախաձեռնություններ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, ֆինանսների, մարդկային ռեսուրսների, բիզնեսի կամ այլ հարակից ոլորտներում: Մագիստրոսի կոչումը կդիտվի որպես առավելություն
- 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում կամ ուսումնասիրությունների և վերլուծությունների ոլորտում
- MS Office փաթեթի լավ իմացություն
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Գործընկերների հետ ռազմավարական փոխհարաբերություններ կառուցելու հմտություն
- Կազմակերպության բոլոր մակարդակների համար նախատեսված ուսումնական նյութեր մշակելու և ներկայացնելու հմտություններ
- Ներկայացուցչական և փոխհարաբերությունների կառուցման գերազանց հմտություններ
- Ուղղվածություն դեպի արդյունք և ուժեղ վերլուծական հմտություններ
- Գիտելիք տվյալների վերլուծության ոլորտում` ռեգրեսիաների, կոռելյացիաների, գործոնային վերլուծության, «որոշումների ծառ» մեթոդի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 24.01.202020