կամ
Երեկոյան Օպերատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
<<ԱՅ-ՆԵՏ>> ՍՊԸ-ին անհրաժեշտ է երեկոյան օպերատոր։

Հիմնական պարտականություններ

  • Պատասխանել բաժանորդների հեռախոսազանգերին, խնդիրների դեպքում առաջարկել լուծման տարբերակներ, ըստ անհրաժեշտության` խնդիրները փոխանցել համապատասխան բաժիններ
  • Կատարել ելքային զանգեր
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ գործունեության և արդյունքների վերաբերյալ անմիջական ղեկավարին
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից սահմանված լրացուցիչ առաջադրանքները
  • Փաստաթղթաշրջանառության ապահովում՝ ստուգելով դրանց իրական լինելը, մուտքագրելով համապատասխան CRM համակարգ և այլն
  • Մոնտաժման բաժնի համար աշխատանքային գրաֆիկի կազմում
  • Հաճախորդների ծրագրային սպասարկում՝ հեռախոսակապի միջոցով

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն/թերի բարձրագույն կրթություն
  • Տարիքը՝ 19-33տ․
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր)
  • Վերլուծական հմտություններ
  • Նոր տեխնոլոգիաներն ուսումնասիրելու և սովորելու պատրաստակամություն
  • Ինքնուրույն, ինչպես նաև թիմային աշխատելու ունակություն
  • Ինտերնետ ծառայությունների վերաբերյալ ներածական գիտելիքներ
  • Windows 7/8/8.1/10, iOS, Android օպերացիոն համակարգերի միջին գիտելիքներ
  • LAN, WAN, Wi Fi, NAT, ROUTING, DHCP/DNS գաղափարների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Աշխատանքային փորձի առկայությունը սպասարկման ոլորտում կդիտարկվի որպես առավելություն։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային ժամեր՝ 18։00-01։00՝ շաբաթը 2-4 օր։
  • Աշխատավարձը՝ Ֆիքսված։
  • Տրանսպորտի միակողմանի ծախսը փոխհատուցում է կազմակերպությունը։


Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել  acc@ysu.am էլեկտրոնային հասցեին`թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

⏳ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.02.2021թ.

«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել «Տաղանդների պրոակտիվ ներգրավում և արտաքին տաղանդների ռեզերվ» խորագրով վարպետության դաս:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։