ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպում է «Տաղանդների պրոակտիվ ներգրավում և արտաքին տաղանդների ռեզերվ» թեմայով վարպետության դաս։
Վարպետության դասը կվարի HR մասնագետ Մելինե Մուրադյանը։
Դասընթացի ժամանակ կքննարկվեն հետևյալ թեմաները՝
- Հավաքագրման պլանավորում
- Պաշտոնի նկարագիր և թեկնածուի բնութագիր
- Աղբյուրների պլանավորում, ապագա կադրերի ռեզերվի պլանավորում
- Հավաքագրման ձագար ՝ թիրախային աղբյուրներ, արտաքին տաղանդներ հայտարարություն, դիմում, ընտրության փուլեր, ընտրում
- Աշխատողի դիմավորում և ադապտացում, աշխատողի ձեռնարկ
- Պրակտիկ օրինակների քննարկում ։
Վարպետության դասը տեղի կունենա`
- 23.02.2021
- 14:30
- ԵՊՀ գրադարանի մասնաշենքի Հովհաննես Ադամյան սրահ (502 սենյակ)
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 21․02․2021 թ․: