Արմհոլդինգն իր փորձառու ՀՀ թիմին միանալու է հրավիրում միջին փորձառությամբ հաշվապահների:
Հիմնական պարտականություններ
- Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը,
- Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում,
- Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները,
- Ապահովել գործարքների/ գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը,
- Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները,
- Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ,
- Իրականացնել էլ․ հաշիվների դուրսգրումներ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
- Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում
Նշված ձևակերպումների կատարյալ տիրապետում
- ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն
- ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 12.03.2021թ.: