կամ
ՖՀՄՍ հաշվետվությունների բաժնի ավագ մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիա» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ՖՀՄՍ հաշվետվությունների բաժնի ավագ մասնագետ։

Հիմնական պարտականություններ

  • Մասնակցել ԿԲ ներկայացվող հաշվետվությունների պատրաստմանը (օրական, շաբաթական, ամսական, եռամսյակային)
  • Հանդես գալ որպես ՖՀՄՍ գծով տեխնիկական փորձագետ, իրականացնել հետազոտություններ, կազմել հաշվետվություններ և հաշվապահական ու հաշվետվությունների կազմման ձեռնարկներ` Բանկի ֆինանսական դեպարտամենտի աշխատակիցներին աջակցելու համար 
  • Կարգավորել բարդ հաշվապահական հարցեր (ներառյալ ֆինանսական գործիքների հետ կապված խնդիրները), ուսումնասիրել հաշվապահական և հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրները, տրամադրել պատշաճ խորհրդատվություն այն հարցերի վերաբերյալ, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ Բանկի ֆինանսական ցուցանիշների վրա
  • Մասնակցել նոր չափանիշների ներդրմանը կամ գործող չափանիշների վերանայմանն առնչվող զանազան ծրագրերի
  • Ուսումնասիրել բանկի պրոդուկտներն (այդ թվում` նոր պրոդուկտները) ու գործընթացները և ներկայացնել կոնկրետ առաջարկներ/լուծումներ դրանց նկատմամբ հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ներկայացման չափանիշների կիրառման վերաբերյալ     
  • Ստուգել Բանկի ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը  հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին
  • Մասնակցել ՄՖԿ-ի կողմից ստացված հաշվետվությունների պատրաստմանը (ամսական, եռամսյակային, տարեկան)
  • Ուսումնասիրել և վերլուծել ՀՀ ԿԲ-ի կողմից ստացված կանոնակարգերի փոփոխությունները

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում 
  • Հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ բանկային ոլորտում հաշվետվությունների կազմման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների իմացություն (ACCA կամ CFA վկայականի առկայությունը կդիտվի որպես առավելություն)
  • Բանկային գործունեությանն առնչվող օրենքների և կանոնակարգերի իմացություն
  • MS Office փաթեթի և «ՀԾ Բանկ 4.0» համակարգի լավ իմացություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Նախաձեռնողականություն և ներկայացուցչական զարգացած հմտություններ
  • Ուղղվածություն դեպի արդյունքը, բարձր որակ և ճշգրտություն ապահովելու կարողություն
  • Նախագծերի կառավարման զարգացած հմտություններ, առաջնորդելու հմտություններ 
  • Մասնագիտական աճի և զարգացման պատրաստակամություն
  • Անհատական զարգացման և սովորելու ցանկություն
  • Զարգացած վերլուծական հմտություններ
  • Թիմային աշխատանքի զարգացած կարողություններ
  • Սեղմ ժամկետները պահպանելու կարողություն

 

Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտը:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 29.08.2021թ․։

Ֆակուլտետ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում շվեդական «Evolution Armenia» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին՝ ինչ հնարավորություններ և առավելություններ ունեն ԵՊՀ ուսանողներն ընկերությունում աշխատելու և պրակտիկա անցնելու տեսանկյունից։
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Աշխատանքի հնարավորություն «ԲՐԵՎԻՍ» ընկերությունում» խորագրով։