կամ
Նախագծերի համակարգող (աշխատանք և ինթերնշիփ)
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԷվենտՏուրա» ընկերությանն անհրաժեշտ է նախագծերի համակարգող:

Այս հաստիք համար գործում է նաև «վճարովի ինթերնշիփ», հետևյալ պայմաններով․

1․ CV-իների ուսումնասիրություն և դիտարկամ փուլում անցած թեկնածուների հետ անցկացվում է հարցազրույց, որից հետո ընտրված մասնակիցները անցնում են մինչև 10-օրյա անվճար փորձաշրջան։
2․ Փորձաշրջանը բարեհաջող հաղթահարած մասնակիցները կարող են արդեն մասնակցել վճարովի ինթերնշիփին։ Տևողությունը նվազագույնը՝ 30 և առավելագույնը 90 աշխատանքային օր է։ Յուրաքանչյուր 30 լրացված օրվա համար վճարվում է 50, 000 ՀՀ դրամ։
3․ Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկ․- ուրթ՝ 9:00-18։00 (նոյեմբեր-փետրվար) և երկ․- շբթ՝ 9:00-18։00 (մարտ-հոկտեմբեր), որից 1 ժամը ընդմիջման համար է։

 

Հիմնական պարտականություններ 

  • Տվյալների բազաների թարմացում, հավաքագրում
  • Անհրաժեշտ զանգեր գործընկերներին, մասնակիցներին, շարունակական կապի պահպանում,
  • Ակտիվորեն համագործակցում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու գործընթացի անխափան աշխատանքը,
  • Հետևել ծրագրի առաջընթացին և անհրաժեշտության դեպքում կատարել ճշգրտումներ՝ ծրագրի հաջող ավարտն ապահովելու համար,
  • Անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
  • Նամակագրության վարում ըստ անհրաժեշտության,
  • Կատարել կազմակերպչական և վարչական բնույթի այլ գործառույթներ, որոնք ուղղորդվում են ղեկավար թիմի կողմից,
  • Մարքեթինգային որոշ աշխատանքների համակարգում, մեդիայի համակարգում, սոցիալական էջերում գրառումների տարածում։

 Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն, կառաավարում, սերվիս,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Տեխնիկական հմտություններ, (Ms Office)
  • Ինքնակազմակերպվածություն և նախաձեռնողականություն,
  • Կրեատիվ մտածելակերպ,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Կազմակերպչական հմտությունների առկայություն, ներառյալ՝ բազմակի առաջադրանքների և ժամանակի կառավարում,
  • Պատասխանատվություն և պարտաճանաչություն:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն media@eventtoura.org  և acc@ysu.am  հասցեներով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք` «Նախագծերիհամակարգող»: Եթե դիմում եք Վճարովիինթերնշիփի  համար, ապա «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշեք «ՎճարովիԻնթերնշիփ»։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 28.02.2022թ.:

ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: