Հիմնական պարտականություններ
- Հաճախորդների դիմավորում, ճանապարհում, սպասարկում (փաստաթղթերի ընդունում, գրանցում)
- Ակումբի ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում
- Վճարումների ընդունում, ՀԴՄ-ի հետ աշխատանք
- Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում, նրանց հարցերի և պահանջների ուղղորդում և պարզաբանում
- Մաքրության վերահսկում, մաքրություն իրականացնող աշխատողների ղեկավարում
- Հաճախորդների հաշվառման ծրագրի վարում
- Հեռախոսազանգերի պատասխանում,
- Ակումբի սոցիալական էջերի վարում, էլեկտրոնային նամակագրության վարում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Համացանցին առընչվող ծրագրերի իմացություն,
- Հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու կարողություն,
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և պատասխանատվության զգացում,
- Ժամանակի կառավարման հմտություններ:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 05.02.2022թ.: