Հիմնական պարտականություններ
- Ակումբի ծառայությունների վաճառքի ողջ շղթայի՝ պլանավորումից մինչև իրականացում, կազմակերպում, նոր հաճախորդների ներգրավում,
- Վաճառքի ամբողջական շղթայի վերահսկում,
- Պոտենցիալ հաճախորդների բազայի ձևավորում և կառավարում,
- Հաճախորդների հետ իրականացվող հեռախոսային, նամակագրական կապի իրականացման վերահսկում,
- Պոտենցիալ հաճախորդների հետ բանակցությունների վարում, ծառայությունների ներկայացում և վաճառքի իրականացում,
- Գործարար կապերի հաստատում,
- Սոց․ մեդիայում մարքեթինգային արշավների նախագծման և իրականացման վերահսկում,
- Շուկայի մոնիթորինգի իրականացում, մրցակիցների վերլուծություն, շուկայական փոփոխություններին ընդառաջ հաճախորդների սեգմենտավորում և վարքագծի վերլուծություն,
- Ակումբի անձնակազմի գործառույթների իրականացման վերահսկողություն,
- Ակումբի աշխատանքների ղեկավարում և համակարգում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, մարքեթինգային կամ կառավարման ոլորտում),
- Առնվազն երկու տարվա ոլորտային մասնագիտական աշխատանքային փորձ,
- Թիմ ղեկավարելու կամ առաջնորդելու հմտություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Առցանց մարքեթինգի և սոցիալական մեդիայի ռազմավարության մշակման հմտություններ,
- Տվյալների հավաքագրման, կառավարման և վերլուծական հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
- Թիմային աշխատանքի և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն,
- Անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացություն,
- Կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն,
- Բանակցություններ վարելու, ներկայացնելու և կապեր հաստատելու գերազանց հմտություն,
- Հայերեն և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 05.02.2022թ.: