կամ
Կազմակերպություններ
Հայկական դեղագործական ասոցիացիա
«Հայկական դեղագործական ասոցիացիա» (ՀԴԱ) հասարակական կազմակերպությունը գործում է դեռևս խորհրդային ժամանակներից։ Կազմակերպության նպատակներն են դեղագետների և դեղագործների մասնագիտական գործունեության իրականացմանը նպաստելը, բնակչության դեղորայքային սպասարկման գործում դեղագործական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելը, դեղագործական գիտության զարգացմանն աջակցելը։

Կազմակերպության հիմնական խնդիրներն են ՀՀ Ազգային դեղային քաղաքականության մշակմանը և ներդրմանը, առողջապահության համակարգում դեղագետի դերի բարձրացմանը, Հայաստանում դեղատնային ցանցի զարգացմանը, դեղորայքային սպասարկման որակի բարելավմանը, դեղագործության և առողջապահության ոլորտների զարգացմանը նպատակաուղղված ծրագրերի և նախագծերի մշակմանը նպաստելը, ինչպես նաև դեղագործական էթիկայի նորմերի մշակմանը և իրականացմանը, այդ նորմերի խախտումների վերացմանը մասնակցելը, առողջ ապրելակերպի քարոզչությունը, բժշկական ապահովագրության համակարգի մշակմանը և ներդրմանը մասնակցելն ու նպաստելը։

«Հայկական դեղագործական ասոցիացիայի» հետ համագործակցում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը:

Հասցե՝ ՀՀ, Երևան, Նալբանդյան փ., 29/3 շ.
Հեռ.՝ +374 91 402 455, +374 10 582 892
Հայտարարություններ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: