«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը հայաստանյան կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2005 թվականին` որպես ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարքետինգի աջակցության ծրագրի իրավահաջորդ: CARD-ի առաքելությունն է աջակցել ֆերմերներին ու ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում` եկամուտների ավելացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով, որը կհանգեցնի գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը և այդ կերպ կնպաստի աղքատության հաղթահարմանը: CARD-ը ստանձնել է գյուղական համայնքների կարողությունները զարգացնելու և շուկայում հայկական գյուղմթերքների իրացմանը խթանելու պարտավորվածություն:
CARD հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ունի երկու փոխկապակցված կազմակերպություն`«ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» ընկերություն, որը տրամադրում է գյուղատնտեսական ծառայություններ և ապրանքներ Հայաստանի գյուղացիական տնտեսություններին և ագրոբիզնեսներին և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն, որը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից` որպես Հայաստանում գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտում ֆինանսական ծառայությունների մատուցման գործունեություն ծավալող իրավաբանական անձ:
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ համագործակցում են
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը և
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ազատության 1/21-40
Հեռ.՝ (374 60) 440-550
Ֆաքս՝ (374 60) 440-551
Էլ. հասցե՝ card@card.am
Կայք՝ www.card.am