«Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամի առաքելությունն է նպաստել ՀՀ ֆինանսական համակարգի մշակույթի զարգացմանը՝ կրթական, հետազոտական, խորհրդատվական համապարփակ ծրագրերի իրականացման միջոցով: «Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամն ավելի քան 10 տարի իրականացնում է նպատակային երկարաժամկետ ուսումնական ծրագրեր բուհերի շրջանավարտների և նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել ՀՀ ֆինանսական համակարգում:
«Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի համակարգային և մասնագիտական զարգացմանը: Հիմնադրամը պատրաստում է ֆինանսական ոլորտի մասնագետներ, վերապատրաստում է գործող աշխատակիցներին, իրականացնում է հետազոտական, խորհրդատվական, մասնագիտական ատեստավորման նպատակային ծրագրեր, որակավորման քննությունների նախապատրաստման նպատակային դասընթացներ, ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ, ինչպես նաև աջակցում է հավակնորդների աշխատանքի տեղավորմանն ու կարիերայի աճին:
«Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Գործադիր տնօրեն` Արմեն Սարոյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան Սարյան փող., 22 շենք
Հեռ.` (+374 10) 53 77 88, 53 77 40
Հեռ./ֆաքս` (+374 10) 53 77 40
Էլ. հասցե՝ info@fbc-edu.am