«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է մարդու իրավունքների ոլորտում մի խումբ ակտիվիստների կողմից և գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարությունում 1997 թվականի ապրիլին:
«Հելսինկյան Ասոցիացիան» իր գործունեությունն իրականացնում է 1975 թվականի օգոստոսին Հելսինկիում ստորագրված «Եվրոպայում Համագործակցության և Անվտանգության Համաձայնագրին» և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան:
ՀԿ-ն զբաղվում է միայն մարդու իրավունքների հետ ուղղակիորեն կապված խնդիրներով և չունի քաղաքական, կրոնական կամ ազգային ուղղվածություն, հիմնական նպատակն ու առաքելությունը` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների /այդ թվում խոսքի ազատության, կրոնի ազատության, խաղաղ ցույցերի և հավաքների իրավունքի/ պաշտպանությունն է, մասնավորապես, դատարաններում, ՔԿՀ-ներում, հոգեբուժական հաստատություններում, բանակում, ինչպես նաև ՀՀ կողմից ստորագրված մարդու իրավունքներին առնչվող միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը:
«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Նախագահ՝ Միքայել Դանիելյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մոսկովյան փողոց 33 շենք, 8-րդ բնակարան
Հեռ.` +374 10 58-53-72
Էլ. հասցե` hahr.yerevan@gmail.com
Կայք՝
www.hahr.am