Հր. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտը հիմնադրվել է 1961 թվականին: Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են հիպոթալամուսի և ադրիումի նոր կարդիոակտիվ հորմոնների սպեցիֆիկ սպիտակուցների կենսաքիմիան, ուղեղի իմունային մոդուլյատորների, ցիկլիկ նուկլեոտիդների և նեյրոտրանսմիտորների բիոսինթեզի նեյրոհորմոնալ կարգավորումը, ուղեղի և այլ օրգանների մետաղ պարունակող նոր սպիտակուցների և ֆերմենտների կենսաքիմիան, սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա կարդիոակտիվ հորմոնների ազդեցության ուսումնասիրությունը:
ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը:
Տնօրեն` Սամվել Չաիլյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Սևակի, 5/1
Հեռ.` (+374 10) 28 18 40, (+374 10) 28 19 51, (+374 91) 19 56 85
Ֆաքս` (+374 10) 297 343
Կայք` www.aab.sci.am