ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության գերատեսչական ենթակայության տակ: Ինստիտուտի գործունեության նպատակն է իր մասնագիտացմանը համապատասխան` գիտական, գիտատեխնիկական հետազոտություններ, գիտակրթական, խմբագրական, հրատարակչական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելը, գիտական կադրերի պատրաստումը, հանրապետական և միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ գիտական ծրագրերի իրականացումը:
Պատմության ինստիտուտի հիմնադրումը նոր թափ է հաղորդել հայ պատմագրության զարգացմանը: Ինստիտուտը դարձել է մասնագետ պատմաբանների պատրաստման կարևոր կենտրոն: Այն առանձնանում է հետազոտությունների լայն շրջանակով: Պատմության ինստիտուտը նպատակաուղղված զբաղվում է հայ ժողովրդի և Հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների ուսումնասիրությամբ:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
Տնօրեն` Աշոտ Մելքոնյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4
Հեռ.` +(374 10) 52 92 63
Կայք` www.academhistory.am