Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտը հիմնադրվել է 1947 թվականին: Ունի արդյունաբերական հիդրոպոնիկայի բաժին, բույսերի սննդառության և արդյունավետության, ֆիտոտրոնային հիդրոպոնիկայի, հյուսվածքային կուլտուրայի, ճառագայթային ագրոքիմիայի լաբորատորիաներ։ Ներառում է Երևանի հիդրոպոնիկական փորձարար, և Դիլիջանի անտառային հիդրոպոնիկական կայանները, Վաղարշապատի ԳԱ հիդրոպոնիկական հենակետը։
Հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտում հետազոտվում են անհող մշակման պայմաններում թանկարժեք, անհետացող և հազվագյուտ բույսերի արդյունավետության բարձրացման ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և ագրոքիմիական հիմունքները։ Մշակվել են շուրջ 50 բարձրարժեք դեղատու, եթերայուղատու, ներկատու և համեմունքային բույսերի արդյունաբերական եղանակով արտադրության կենսատեխնոլոգիաները, աշխարհում առաջին անգամ բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում (աղուտների, քարքարոտ հողերի, ավազուտների վրա) վարդաբույր խորդենու անհող արտադրության նոր տեխնոլոգիա և ավանդական երկրագործության համար ոչ պիտանի տարածքների արդյունավետ յուրացման նոր համակարգ՝ «ջրաշիթային հիդրոպոնիկա»՝ 4 (համատարած, գլանային, ակոսային և բազմամյա տնկարկային) տարատեսակներով։
ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը:
Տնօրեն` Խաչատուր Մայրապետյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նորագյուղ 108
Հեռ.` (+374 10) 565162, 563015
Ֆաքս` (+374 10) 565590
Էլ. հասցե՝ hydrop@netsys.am