ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (ՄԿԻ) հիմնադրվել է 1966 թվականին` Հայաստանում մոլեկուլային կենսաբանության ոլորտում հետազոտությունների զարգացման նպատակով: 20-րդ դարի ընթացքում ՄԿԻ-ում տարվող ուսումնասիրությունները զգալի ներդրում են ունեցել նուկլեինաթթուների, սպիտակուցների, բջիջների և բջջային օրգանելների կառուցվածքաֆունկցիոնալ կազմավորման օրինաչափությունների պարզաբանման հարցերում:
Այսօր ՄԿԻ գիտական հետազոտությունները հիմնականում ուղղված են բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև օրգանիզմի տարբեր ախտաբանական վիճակներում` ներառյալ աուտաիմունային, աուտաբորբոքային, վարակիչ, օնկոլոգիական, հոգեկան և ուղեղանոթային հիվանդությունների ժամանակ դրանց խանգարումների պարզաբանմանը: Ուսումնասիրություններն անցկացվում են in vivo, in vitvo, in situ և in silico` գենետիկական, բջջային, թաղանթային և ենթաբջջային մակարդակներով: Առանձնահատուկ ուշադրություն է դաևձվում իմունային և ազդանշանային համակարգերի միջնորդանյութերին: Հետազոտություններում օգտագործվում են փորձարարական կենդանիներ, բջջային կուլտուրաներ, կլինիկան նյութեր և համակարգչային մոդելներ:
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը:
Տնօրեն` Արսեն Առաքելյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հասրաթյան փ., 7
Հեռ.` (+374 10) 281626
Ֆաքս` (+374 10) 282061
Էլ. հացե` imb@sci.am
Կայք`
www.molbiol.sci.am