կամ
Կազմակերպություններ
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը հիմնադրվել է 1969 թվականին: Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են հայ փիլիսոփայության և գեղագիտական մտքի պատմությունը, տեսական փիլիսոփայությունը, գիտության տրամաբանություն և մեթոդաբանությունը, հայ իրավունքի տեսություն և պատմությունը, իրավունքի տեսության ֆենոմենոլոգիական հիմքերը և այլն:

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համագործակցում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:

Տնօրեն`Գևորգ Պողոսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արամի փ. 44
Հեռ.` (+374 10) 530571
Ֆաքս`(+374 10) 505947
Կայք` www.ipsol.sci.am
Հայտարարություններ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում:

100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում: