«Մեր հույս» Նագաշյան խնամքի կենտրոնը գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո՝ «Մեր հույս» հայկական բարեգործական կազմակերպության ու Նագաշյան ընտանիքի հովանավորությամբ:
Այն հիմնադրվել է 2012 թվականին՝ ստեղծման պահին լինելով պարզապես խնամքի, այլ ոչ սոցիալական աշխատանքի ծառայություն:
Հիմնական սոցիալական ծառայություններից բացի «Նագաշյան» մանուկների տունն իրականացնում է նաև մասնագիտական կողմնորոշման ծրագիր: Մասնագետները երեխաների համար անցկացնում են մասնագիտական դասընթացներ, որոնք ներառում են լեզվի ուսուցումը, մասնագիտական հմտությունների ձեռքբերումը և այլն:
«Նագաշյան» խնամքի կենտրոնի հետ համագործակցում է
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Հասցե՝ ՀՀ,Երևան, Ահարոնյան փող., 2/2 շենք
Հեռ.՝ +374-10-201925
Կայք՝ www.mer-hooys.org