«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնական գործունեության առարկան և նպատակը գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է և լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելը:
Կենտրոնն իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումն ու շարունակական վերապատրաստումը, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն` պատվիրատուներին անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց` վճարովի, գնահատում է մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում և տեղեկագրում հրապարակում է շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը և գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը: Այն նաև իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթներ, կազմում և հրապարակում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների մասին տվյալները և ներկայացնում եզրակացություններ:
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:
Ղեկավար՝ Մհեր Անանյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող., 54բ շենք
Հեռ.՝+374-10-289320, +374-10-289328