կամ
Կազմակերպություններ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
2010 թվականի դեկտեմբերի մեկից Հայաստանում գործում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը։
Վերաքննիչ վարչական դատարանը ներկայացված բողոքների հիման վրա վերանայում է Վարչական դատարանի կայացրած դատական ակտերը՝ որոշումները և վճիռները։ Վարչական դատարանի վճիռների դեմ ներկայացված բողոքները Վերաքննիչ վարչական դատարանում քննվում են կոլեգիալ կազմով, իսկ որոշումների դեմ ներկայացված բողոքները՝ միանձնյա, գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու։

Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան։ Դատարանը գործում է դատարանի նախագահի և վեց դատավորի կազմով։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի հետ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Նախագահ՝ Հովսեփ Բեդևյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9
Հեռ.՝ (+374 10) 20-11-95
Կայք՝ www.court.am
Հայտարարություններ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: