ՀՀ կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է: Այն միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները:
Կենտրոնական բանկի խնդիրներն են` ՀՀ ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում` ՀՀ բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը, գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը, ՀՀ արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը, կարգավորումը և այլն:
Բանկը հանդիսանում է ՀՀ կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն, լիցենզավորում է բանկերը, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը, որպես վերջին ատյանի վարկատու՝ վարկեր է տրամադրում բանկերին, կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի գործունեությունը, տիրապետում, օգտագործում և տնօրինում է ՀՀ-ի միջազգային պահուստները։ Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում:
ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցում են
ԵՊՀ իրավագիտության և
Տնտեսագիտության և կառավարման և
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:
Նախագահ՝ Արթուր Ջավադյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռ.՝ (+374 10) 56-37-61
Ֆաքս` (+374 10) 52-38-52
Կայք՝
www.cba.am